«Բեշիքթաշը» չի ցանկանում գնել Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբը ֆինանսական հնարավորություն չունի պայմանագիր կնքելու 37-ամյա իսպանացու հետ։
Հիշեցնենք, որ Ռամոսը ՊՍԺ-ում հանդես է եկել երկու տարի, որի ընթացքում անցկացրել է 58 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։