Ժոաու Ֆելիշի տեղափոխությունը «Բարսելոնա» դժվար թե կայանա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի տեղափոխությունը «Բարսելոնա» դժվար թե կայանա, հայտնում է Marca պարբերականը։

Գործարքի ձախողման պատճառն այն է, որ գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը «Բարսելոնայի» հարձակման գիծը բավականաչափ ավարտված է համարում։

Գործարքը դժվարացնում է նաև Անսու Ֆատիի՝ «Բարսելոնայից» չհեռանալու ցանկությունը։

Անցած մրցաշրջանի երկրորդ կեսում Ֆելիշտ վարձավճարով հանդես էր գալիս Լոնդոնի «Չելսիում»: Նա մասնակցել է Պրեմիեր Լիգայի 16 հանդիպման՝ դեռնալով չորս գոլի հեղինակ։ Պորտուգալացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։