ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մոտ օրերս կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է The Times-ը:
Ըստ աղբյուրի՝ երկար բանակցություններից հետո կողմերը մոտ են պայմանագրի երկարաձգմանը։
Օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն հայտարարեց ֆուտբոլիստի հիմնական կազմի հետ մարզումներին վերադառնալու մասին։
Մբապպեն փարիզցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 261 հանդիպում, դարձել 213 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։