«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը առաջիկա օրերին հինգ տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ: Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, ֆրանսիացին Իտալիայում տարեկան կվաստակի 4 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պավարի տրանսֆերը «Ինտերին» կարժենա 33 մլն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները։ 27-ամյա պաշտպանին մեկ տարի է մնացել «Բավարիայի» հետ պայմանագրի ավարտին։
Հիշեցնենք, որ Պավարը նախկինում ուներ կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակելու տարբերակ, սակայն «կարմիր սատանաները» չկարողացան ավարտին հասցնել գործարքը, քանի որ Հարի Մագուայրի տեղափոխությունը «Վեսթ Հեմ» ձախողվեց։