Միկել Արտետա․ «Ինձ դուր է գալիս հաղթել այնպես, ինչպես մենք խաղում էինք առաջին խաղակեսում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ԱՊԼ-ի երկրորդ տուրում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) կիսվել է հույզերով.

«Ինձ դուր է գալիս հաղթել այնպես, ինչպես մենք խաղում էինք առաջին խաղակեսում մի թիմի դեմ, որի դեմ դժվար է բաց ֆուտբոլ խաղալ, բայց մենք գերիշխում էինք և ոչինչ չզիջեցինք:

Գոլը խփելուց հետո ազատ գոտիներն ավելի շատ էին, բայց մենք պետք է տասը հոգով խաղայինք։ Մենք փոքրամասնությունում չզիջեցինք, այնպես որ ես գոհ եմ թիմից և ինչպես նրանք արձագանքեցին խաղադաշտում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: