Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը սոցցանցում հայտնել է որդու ծննդյան մասին։
«Բարի գալուստ աշխարհ, Հենրի Էդվարդ Քեյն։ Սիրում եմ քեզ, փոքրիկ», – գրել է ֆուտբոլիստը։
Նշենք, որ 30-ամյա Քեյնը և նրա կինը՝ Քեյթ Գուդլենդն արդեն ունեն մեկ որդի և երկու դուստր։ Զույգն ամուսնացել է 2019թ.-ին։