Պեպ Գվարդիոլան ծաղրել է ճանապարհային տեսուչին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ծաղրել է ճանապարհային տեսուչին։ Օգոստոսի 21-ին իսպանացին տուգանք է ստացել Մանչեսթերում սխալ տեղում կայանելու համար։

Խնդիրը լուծելուց հետո ճանապարհային տեսուչը մարզիչից համատեղ լուսանկար է խնդրել։

«Ուզու՞մ ես լուսանկարվել: Դուք պետք է վճարեք տուգանքը», – ասել է Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի երկու տուրից հետո «Սիթին» վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։