Ալեքսիս Մակ Ալիսթերի որակազրկումը չեղարկվել է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան չեղարկել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերի կարմիր քարտը։

Նշենք, որ 24-ամյա արգենտինացին հեռացվել է Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի «Բորնմութի» դեմ խաղում (3:1): Նրան սպառնում էր երեք խաղով որակազրկում։

Ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Բրայթոնից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Մերսիսայդցիների կազմում նա անցկացրել է 2 հանդիպում։