«Այաքսը» պատասխանել է անգլիական ակումբի առաջարկին

«Այաքսը» մերժել է «Վեսթ Հեմի» առաջարկը կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսի համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները 42 միլիոն եվրոյի առաջարկ են արել, սակայն այն մերժվել է։ Մոտ ժամանակներս «Վեսթ Հեմը» կորոշի՝ շարունակել բանակցությունները, թե ոչ։

Կուդուսը «Այաքսում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա գանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: