Թիերի Անրին դարձել է Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի նոր գլխավոր մարզիչ

Թիերի Անրին դարձել է Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Նրա թեկնածությունը երկուշաբթի օրը միաձայն հավանության է արժանացել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) գործադիր կոմիտեի կողմից, հայտնում է RMC-ն։

Նրա առջեւ խնդիր է դրվելու 2024 թվականի տնային օլիմպիական խաղերում մեդալ նվաճել։ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկություն է հայտնել մասնակցել խաղերին։

Անրին նախկինում աշխատել է Բելգիայում, Մոնակոյում և Մոնրեալում: «Արսենալի» և «Բարսելոնայի» 46-ամյա նախկին հարձակվողը վերջերս աշխատել է որպես հեռուստամեկնաբան։