Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու է փոխարինել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին

Շաբաթ օրը «Լիվերպուլը» տնային հանդիպում անցկացրեց «Բորնմութի» հետ, որում 3-1 հաշվով հաղթանակ տոնեց։ Խաղի վերջում Յուրգեն Կլոպը փոխարինեց պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։ Գերմանացի մասնագետը մեկնաբանել է նրա փոխանակումը։

«Նա ինձ ասաց, որ բավականին ցավոտ հարված է ստացել։ Այդ իսկ պատճառով մենք ստիպված էինք փոխարինում կատարել: Հուսով եմ, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal պորտալն իր էջերում։

«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի կիրակի՝ օգոստոսի 27-ին։ Յուրգեն Կլոպի թիմը մրցակցի խաղադաշտում կխաղա «Նյուքասլի» հետ։