Իտալական «Ռոման» մոտ է «Ատալանտայից» Դուվան Սապատայի տրանսֆերի գործարքն ավարտելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ռոմա», բանակցությունները վերջնական փուլում են։ Հռոմեական ակումբի ծրագիրն էր կոլումբիացի հարձակվողի հետ պայմանագիր կնքել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ հունվարի «Սանթոսի» բրազիլացի 20-ամյա հարձակվող Մարկոս Լեոնարդոյին գնել։
Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ կոլումբիացու տրանսֆերը կարող է արժենալ մոտ 10 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։