Մոյսես Կայսեդո․ «Սա այն նորամուտը չէր, որը ես ակնկալում էի»

«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն մեկնաբանել է իր նորամուտը լոնդոնցիների կազմում։ 21-ամյա էկվադորցին փոխարինման է դուրս եկել «Վեսթ Հեմի» դեմ խաղում (1:3):

«Սա այն նորամուտը չէր, որը ես ակնկալում էի, բայց ես ուրախ եմ, որ իմ առաջին րոպեներն եմ խաղում այսպիսի մեծ ակումբում: Մենք քրտնաջան աշխատելու ենք, որպեսզի թիմը հասցնենք այնտեղ, որտեղ նա արժանի է»,- գրել է Կայսեդոն սոցցանցում:

Օգոստոսի 14-ին հայտնի դարձավ Կայսեդոյի՝ «Բրայթոնից» «Չելսի» տեղափոխության մասին։ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է 8 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: