«Լիվերպուլը» բողոքարկել է կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ստացած կարմիր քարտը

«Լիվերպուլը» բողոքարկել է կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ստացած կարմիր քարտը Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի «Բորնմութի» դեմ խաղում, հայտնում է The Guardian-ը։

Արգենտինացի կիսապաշտպանը ուղիղ կարմիր քարտ ստացավ «Էնֆիլդում» իր նորամուտի խաղում՝ Ռայան Քրիստիի նկատմամբ 58-րդ րոպեին խաղի կանոնները խախտելու համար: Ուղիղ կարմիր քարտ ստանալու համար Մակալիսթերը պետք է բաց թողնի հաջորդ 3 խաղերը՝ «Նյուքասլի», «Ասթոն Վիլայի» և «Վուլվերհեմթոնի» հետ: