Էմրե Ջան․ «Նա լավ ֆուտբոլիստ է, բայց հանդերձարանում խնդիրներ կարող են լինել»

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Էմրե Ջանը կիսվել է իր կարծիքով կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին, ով այս ամառ հեռացավ Դորտմունդից և տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

«Կարծում եմ՝ ցանկացած մարզիչ ուրախ կլինի, որ իր թիմում լինի Բելինգհեմը: Միևնույն ժամանակ, ճիշտ է նաև, որ հանդերձարանում խնդիրներ կարող են լինել։

Ջուդը մեր թիմի երրորդ ավագն էր, բայց նա շատ երիտասարդ ֆուտբոլիստ է, ով 19 տարեկանում նման պատասխանատվություն է կրում: Նա ստիպում էր ուրիշներին զգալ, որ ինքն իրենցից լավն է, բայց միշտ չէ, որ կարող էր դա ապացուցել խաղադաշտում։ Նա միշտ առաջ գնացող ֆուտբոլիստ էր, բայց թիմը նրան չէր տեսնում։ Երբ մենք դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայից, Բելինգհեմը լավ հանդես չեկավ: