Անգլիական գրանդը հետաքրքրված է Ֆլորիան Վիրցի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա կիսապաշտպանը շատ է սիրում «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, սակայն տրանսֆեր իրականցնելը դժվար կլինի։

Վիրցը Լևերկուզենի «Բայերում» է 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում 2 խաղում խփել է 2 գոլ բոլոր մրցաշարերում։