Անգլիական ակումբը հետաքրքրված է Մարկո Վերատիի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մարկո Վերատիի ծառայություններով։ Իտալացին արդեն պայմանավորվածություն ունի «Ալ-Ահլիի» հետ, սակայն սաուդցիները դեռ չեն կարողանում պայմանավորվել ՊՍԺ-ի հետ։

Ինչպես հաղորդում է GFFN-ը՝ վկայակոչելով L’Équipe-ին, կիսապաշտպանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» «բացառված չէ»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն Մարկոյի համար ցանկանում է 50-60 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հաղորդվում էր, որ նոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսը չի դնում ֆուտբոլիստի վրա։