Ռանդալ Կոլո-Մուանիին ձեռք բերելու ՊՍԺ-ի առաջին առաջարկը մերժվել է

«Այնթրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին ձեռք բերելու ՊՍԺ-ի առաջին առաջարկը մերժվել է։

Ինչպես հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը, գերմանական ակումբը չի ընդունել 60 միլիոն եվրո գումարած բոնուսների առաջարկը։ ՊՍԺ-ն այժմ պատրաստում է երկրորդ առաջարկը։ 24-ամյա հարձակվողի հետ 5-ամյա պայմանագրի պայմանները համաձայնեցվել են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այնթրախտը» ֆրանսիացու համար ցանկանում է 100 միլիոն եվրո եւ բոնուսներ։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողն «Այնթրախտի» կազմում անցկացրել է 46 խաղ՝ դառնալով 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: