«Նապոլին» հարձակվող է գնել ու անմիջապես վարձավճարով տվել է մեկ այլ ակումբի

«Նապոլին» հայտարարել է «Բարիի» հարձակվող Վալիդ Շեդդիրի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 25-ամյա ֆուտբոլիստը անմիջապես վարձավճարով տրվել է «Ֆրոզինոնեին» մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում «Բարիի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։