Լուիս Էնրիկե․ «Թիմը դեռ հեռու է նրանից, ինչ ես ուզում եմ տեսնել»

Լուիս Էնրիկեն քննադատել է ՊՍԺ-ին Թուլուզի հետ ոչ-ոքիից հետո (1:1)։

«Ակնհայտ է, որ հիասթափեցնող է: Մենք պետք է հաղթեինք այս խաղում։ Կարծում եմ, որ մենք բավականին լավ առաջին խաղակես անցկացրինք: Երկրորդում, բացի գոլից, կորցրինք վերահսկումը և լավ չէինք վարում գնդակը, անցումային փուլերում սկսեցինք մոլորվել։ Պարզապես մեր բախտը չբերեց 11 մետրանոցներով:

Մենք երկու-երեք հնարավորություն ունեինք, բայց մեր բախտը չբերեց, իսկ հետո նշանակվեց 11 մետրանոց: Մտահոգվա՞ծ եմ: Ոչ, սա միայն սկիզբն է: Թիմը դեռ հեռու է նրանից, ինչ ես ուզում եմ տեսնել, հատկապես հարձակման գծում։ Մենք շարունակելու ենք աշխատել։

Երկրորդ խաղակեսում մենք սկսեցինք կորցնել գնդակը և գոլ բաց թողեցինք։ Եթե ​​ցանկանում ես ինչ-որ բանի համար պայքարել առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում, սա անընդունելի է։ Բայց երկրորդ խաղակեսում նման սխալներ եղան.

– Ինչո՞ւ Մբապեն ու Դեմբելեն չհայտնվեցին մեկնարկային կազմում:
– Ես մարզիչ եմ, դա ինձնից է կախված, – ասել է Էնրիկեն Canal+-ի եթերում:0