Դանի Օլմո․ ««Մանչեսթեր Սիթին» մեծ ակումբ է, ամենամեծերից մեկն աշխարհում»

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իր ծառայություններով։

«Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Լայպցիգի» խնդիրների վրա։ «Մանչեսթեր Սիթին» մեծ ակումբ է, ամենամեծերից մեկն աշխարհում։ Յոշկո Գվարդիոլը գնաց այնտեղ։ Բայց ես երջանիկ եմ այստեղ»,- Օլմոն մեջբերում է BILD-ը։

25-ամյա իսպանացին «Լայպցիգում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա երկու հանդիպում է անցկացրել գերմանական ակումբի կազմում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում Օլմոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում (3:0):

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: