Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ Կառլո Մացոնեի հիշատակին։ Գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած հանդիպումների քանակով Ա Սերիայի ռեկորդակիրը մահացել է 86 տարեկան հասակում։
«Մացոնեն հիանալի մարզիչ էր և ականավոր անձնավորություն, ով հետք է թողել իտալական ֆուտբոլում վերջին 50 տարիների ընթացքում, ինչպես նաև իմ կարիերայում: Էուջենիո Ֆաշետին՝ իմ առաջին մարզիչը «Լեչչեում», ինձ հնարավորություն տվեց նորամուտս նշել Ա Սերիայում 16 տարեկանում, բայց Մացոնեն օգնեց ինձ աճել որպես ֆուտբոլիստ: Մեր համատեղ երեք տարիները լի էին փորձով, դասերով, մարդկային ու մասնագիտական աճով։
Դրա համար Մացոնեն ոչ միայն մարզիչ էր, այլ նաև հայր: Կոպիտ, բայց միևնույն ժամանակ օժտված արտասովոր մարդկայնությամբ։ Այս մեծ մարդը իր հռոմեական բարբառով ուղիղ խոսում էր՝ երիտասարդ ֆուտբոլիստներիս մեջ որոշակի ակնածանք առաջացնելով։
«Լեչչեն» առաջխաղացում է ունեցել Սերիա Ա-ում և պահպանել տեղը երկու անգամ: Ես նույնպես այդ թիմի մի մասն էի։ Մենք խելացի, էքստրավերտ տղաներ էինք՝ ծնված այս երկրում և մեծացած փոշոտ դաշտերում։ Միշտ առաջ էինք գնում։ Մացոնեն գիտեր դա և գիտեր, թե ինչպես փոխարինել գովասանքը պահանջների հետ: Մենք ոչ մեկից չէինք վախենում»,- մեջբերում է Contet Gazzetta dello Sport-ը։