Անդրեա Պիրլո. «Ես գիտեմ, թե որքան է նա ցանկանում խաղալ «Յուվենթուսում»»

«Յուվենթուսի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Լեոնարդո Բոնուչիի իրավիճակը։

36-ամյա պաշտպանը մրցաշրջանի մեկնարկից առաջ հեռացվել է «Յուվենթուսից»։

«Ինձ զարմացրեց այդ լուրը։ Ներողություն եմ խնդրում Բոնուչիից։ Ես նրա թիմակիցն ու մարզիչն էի, և գիտեմ, թե որքան է նա ցանկանում խաղալ «Յուվենթուսում», – Պիրլոյի խոսքերն են մեջբերում իտալական լրատվամիջոցները:

Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Ունիոնը» և «Ֆիորենտինան»: Նախորդ մրցաշրջանում Բոնուչին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 դեղին քարտի հեղինակ։