«Լիվերպուլը» այս ամառ ցանկանում է ձեռք բերել «Ֆիորենտինայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է զանգահարել 25-ամյա կիսապաշտպանին՝ փորձելով համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Violanews-ը:
Ըստ աղբյուրի՝ Ամրաբատը ինքը եկել է այն եզրակացության, որ ակումբների միջև բանակցությունների փակուղու պատճառով առաջնային տարբերակ չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի համար և դիտարկում է այլ տարբերակներ։
«Ֆիորենտինան» դեռ պատրաստ չէ բաց թողնել ֆուտբոլիստին 30 միլիոն եվրոյով։