«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Սերխիո Ռիկոն դուրս է գրվել հիվանդանոցից ամիսներ անց ձիուց ընկնելուց հետո։
«Ես արթնացա այստեղ՝ հիվանդանոցում, և, փառք Աստծո, այսօր հուզված եմ և շատ երջանիկ»,- Ռիկոյի խոսքերն է մեջբերում Ouest-France-ը։
Բացի այդ, 29-ամյա իսպանացին ավելացրել է, որ օրեցօր կապաքինվի, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերադառնա ֆուտբոլ։
Մայիսի 28-ին Ռիկոն ծանր վիրավորվել էր ձիուց ընկնելուց հետո։ Նրան բժշկական ուղղաթիռով շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այնտեղ ֆուտբոլիստի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։ Նա մի շարք բժշկական վիրահատությունների է ենթարկվել։ Նրա դուրսգրումը հիվանդանոցից հետաձգվել է բարդությունների պատճառով։