Սերժինյո Դեստը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը մոտ է թիմից հեռանալուն, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ամերիկացու հետ պայմանագիր կնքելու ամենամեծ հնարավորությունն ունի ՊՍՎ-ն։ Բացի այդ, վերջին ժամերին ֆուտբոլիստի համար պայքարին միացել է «Նիցան»։

Հիշեցնենք, որ Դեստը «Բարսելոնայում» է 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Միլանում»: Նա 14 հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում՝ առանց գոլ խփելու։

Դեստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։