Պեպ Գվարդիոլա․ «Դուք անպայման կսպանեիք ինձ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ կարծում է, որ սխալ է այն կարծրատիպը, թե իր թիմը տրանսֆերային շուկայում ամենամեծ ծախսող ակումբներից մեկն են՝ որպես օրինակ բերելով «Չելսին»։

«Ես այստեղ չէի լինի, եթե մենք ծախսեինք այնքան, որքան «Չելսին» ծախսեց վերջին երկու տրանսֆերային պատուհաններում, դուք ինձ կսպանեիք։ Դուք անպայման կսպանեիք ինձ։ Մենք կհայտնվեինք նման հսկողության տակ, ինչը անհնար է պատկերացնել։

Մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում շուկայում, և եթե կարողանանք գործարք կնքել, մենք կվճարենք այն, ինչ արդար ենք համարում։ Մենք ցանկանում էինք գնել Մագուայրին և չգնեցինք նրան, քանի որ չէինք ուզում վճարել այդքան գումար»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։