Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչպես է հեռացել «Յուվենտուսից»

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչպես է հեռացել «Յուվենտուսից»։

««Յուվենտուսից» հեռանալը հեշտ չէր։ Դա մեծ հարված էր, այս ակումբն իմ տունն էր։ Գաղափարը մնալն էր, բայց դա ֆուտբոլ է: Ես շնորհակալ եմ և շնորհակալ կլինեմ ակումբին, որի շնորհիվ ես մեծացել եմ որպես մարդ և որպես ֆուտբոլիստ։ Այնտեղ ես հիանալի 7 տարի եմ անցկացրել»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ արգենտինացին միացել էր «Յուվենտուսին» որպես ազատ գործակալ՝ մինչ այդ չհամաձայնեցնելով «Յուվենտուսի» հետ նոր պայմանագրի շուրջ։