«Բարսելոնան» լիովին համաձայնության է եկել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ նոր հնգամյա պայմանագրի շուրջ, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը որը կստորագրի դարպասապահը կգործի մինչև 2028 թվականը և կներառի աշխատավարձի հետաձգում։ Տեր Շտեգենը կնվազեցնի իր աշխատավարձը նոր պայմանագրի առաջին երկու տարիների ընթացքում, որը կփոխհատուցվի հաջորդ տարիներին։
Այս քայլը մեծապես կօգնի թիմին իրենց ֆինանսական ֆեյր-փլեյի իրավիճակում։
Հիշեցնենք, որ դարպասապահը իսպանական ակումբում հանդես է գալիս 2014 թվականից։