Կևին դե Բրույնեն դիմել է երկրպագուներին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն դիմել է երկրպագուներին ազդրի վնասվածքի պատճառով վիրահատությունից հետո։

««Բարնլիի» դեմ խաղից հետո լուրերն իսկական հարված էին ինձ համար ֆիզիկապես և հոգեպես: Այժմ վիրահատությունն ավարտված է, ես պատրաստ եմ շուտով ապաքինվել և վերադառնալ խաղադաշտ։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է դե Բրույնեն թվիթերում։

32-ամյա բելգիացին 2023/24 մրցաշրջանի սկզբում չկարողացավ ավարտել «Բարնլիի» դեմ հանդիպումը։ Նրան 3-4 ամիս կպահանջվի ապաքինվելու համար։