Ժոաու Կանսելուն կտեղափոխվի «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։

Վերջին օրերին ակումբների բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել։ Կողմերն ամբողջությամբ չեն համաձայնեցրել վարձավճարի արժեքն ու աշխատավարձի պայմանները, սակայն արդեն մոտ են համաձայնության։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բարսելոնա» միայն ժամանակի հարց է: 29-ամյա պորտուգալացին ցանկանում է կարիերան շարունակել իսպանական ակումբում, նա հետաքրքրված չէ այլ ակումբների հետ բանակցություններով։

Նշենք, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի «Արսենալը»։