«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է «Ոսկե գնդակի» հնարավոր հաղթանակի մասին իր կարծիքով։
«Եթե «Բավարիան» նվաճի տիտղոսներ, հաղթի Չեմպիոնների Լիգան, իսկ Անգլիան դառնա Եվրոպայի չեմպիոն, մինչդեռ ես շատ գոլեր խփեմ, ապա ես կնվաճեմ «Ոսկե գնդակը»»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Football Daily-ն։
Գերմանիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բավարիան» հաղթեց Բրեմենի «Վերդերին» (4:0)։ Գոլերից մեկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։