«Բավարիան» հստակ որոշում է կայացրել Բենժամին Պավարի ապագայի վերաբերյալ

«Բավարիան» որոշել է թիմում պահել պաշտպան Բենժամին Պավարին։ Ինչպես Twitter-ում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Ինտերի» հետ բանակցությունները 27-ամյա ֆրանսիացու համար դադարեցվել են։

Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

Անցած մրցաշրջանում Պավարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆրանսիացու արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։