«Արսենալի» դարպասապահը հաջորդ տարի վարձավճարով կհեռանա

«Արսենալի» դարպասապահ Ալեքս Ռունարսոնը հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Քարդիֆ Սիթիում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա իսլանդացուն «Արսենալը» ձեռք է բերել «Դիժոնից» 2020 թվականի սեպտեմբերին։ Նա 6 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում և հաջորդ մրցաշրջանում վարձավճարով տրվել է բելգիական «Լևենին»։

Անցած մրցաշրջանում Ռունարսոնը վարձավճարով հանդես է եկել «Ալանյասպորում»: