Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոստովանել է, որ իրեն չեն հետաքրքրում Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկները։
«Ինձ չի հետաքրքրում սաուդյան ֆուտբոլը։ Իմ կյանքում փողի պակաս չկա։ Ես նախընտրում եմ կարիերայի դժվար մարտահրավերները, իսկ «Յուվենտուսի» դարպասը պաշտպանելն ամենադժվար մարտահրավերն է, որը ես կարող էի պատկերացնել»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում TVP Sport-ը:
Ավելի վաղ 33-ամյա լեհը երկարաձգել էր պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչև 2025 թվականը։