Սերխիո Ռիկոն դուրս է գրվել հիվանդանոցից

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է ABC de Sevilla-ն։

29-ամյա իսպանացին մայիսի 28-ին ընդունվել էր Սևիլիայի հիվանդանոց՝ ձիուց ընկնելուց հետո։ Ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի արյունազեղում։

Վնասվածքների պատճառով ֆուտբոլիստը մի շարք վիրահատությունների է ենթարկվել։ Դուրս գրվելուց հետո դարպասապահը կգնա տուն, որտեղ կշարունակի վերականգնողական աշխատանքները։

Հուլիսի 9-ին հաղորդվում էր, որ Ռիկոն կարող է ավարտել կարիերան։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում դարպասապահը նիհարել է 20 կգ։