«Յուվենտուսը» հայտարարել է, թե ինչ պայմաններով կհամաձայնվի բաժանվել Մոյզե Կինից

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է, թե ինչ պայմաններով կհամաձայնվի բաժանվել թիմի հարձակվող Մոյզե Կինից։ Ինսայդեր Ռոմեո Ագրեստիի համաձայն՝ «Յուվենտուսը» իտալացուն կվաճառի միայն 35-40 միլիոն եվրոյով։

Ավելի վաղ «Միլանը» դիմել էր «Յուվենտուսին»՝ Կինի տեղափոխության առաջարկով։ «Ռոսոներիները» ցանկանում էին վարձակալել ֆուտբոլիստին՝ գնելու տարբերակով, սակայն թուրինյան թիմը արագ մերժեց։

Նախորդ մրցաշրջանում Կինը 6 գոլ է խփել Իտալիայի առաջնությունում։