Ֆրանսիական «Մոնակոն» նորեկ ունի

«Մոնակոն» հայտարարել է «Տորինոյի» պաշտպան Վիլֆրիդ Սինգոյի հետ պայմանագիր կնքելու մասին:

22-ամյա կոտդիվուարցին 5 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական թիմի հետ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 10 միլիոն եվրո։

Սինգոն «Տորինոում» է 2019 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ հաշվարկվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Սինգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։