Մարկինյոսը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ըստ Ariyadhiah-ի՝ «Ալ-Իթթիհադը» բանակցություններ է սկսել 29-ամյա բրազիլացու տրանսֆերի համար։

Մարկինյոսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո:

Պաշտպանը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից։ Նա անցկացրել է 407 հանդիպում, դարձել 38 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։