«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն համաձայնել է վիրահատվել ազդրի վնասվածքից հետո, հայտնում է Het Laatste Nieuws-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ըստ բուժզննման արդյունքների, կվիրահատվի Անտվերպենում։ Նշվում է, որ կիսապաշտպանը կարող է բաց թողնել երեքից չորս ամիս։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը բաց թողեց Չեմպիոնների Լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը «Ինտերի» հետ (1-0)։ Կիսապաշտպանը ազդրի վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել է ԱՊԼ-ի առաջին տուրի «Բարնլիի» դեմ հանդիպման 36-րդ րոպեին։