Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է, թե ինչ պայմաններով կհամաձայնվի բաժանվել թիմի հարձակվող Մոյզե Կինից։ Ինսայդեր Ռոմեո Ագրեստիի համաձայն՝ «Յուվենտուսը» իտալացուն կվաճառի միայն 35-40 միլիոն եվրոյով։
Ավելի վաղ «Միլանը» դիմել էր «Յուվենտուսին»՝ Կինի տեղափոխության առաջարկով։ «Ռոսոներիները» ցանկանում էին վարձակալել ֆուտբոլիստին՝ գնելու տարբերակով, սակայն թուրինյան թիմը արագ մերժեց։
Նախորդ մրցաշրջանում Կինը 6 գոլ է խփել Իտալիայի առաջնությունում։