Ժերեմի Դոկուն՝ անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում

«Մանչեսթեր Սիթին» մոտ է բելգիական «Ռենի» վինգեր Ժերեմի Դոկուին ձեռք բերելուն:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ Դոկուն մոտ ժամանակներս կմիանա անգլիական գրանդին, իսկ գործարքը կկազմի մոտ 100 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Ժերեմի Դոկուն հանդես է գալիս «Ռենում» 2020 թվականից:

Transfermarkt-ը 21-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։