«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են 21-ամյա իսպանացու համար։ Իտալական ակումբը կվճարի 30 մլն եվրո գումարած 6 մլն եվրո բոնուսների տեսքով:
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։