«Ֆիորենտինայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Լուկաս Մարտինեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է violanews-ը։

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա արգենտինացին հավակնում է «Բետիսին»։ Կողմերը պատրաստ են առաջիկա օրերին սկսել բանակցությունները։

Նախորդ մրցաշրջանում Մարտինեսը մասնակցել է 39 խաղի՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։