«Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա պաշտպան Էմերիկ Լապորտը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հետ, հաղորդում է Relevo-ն։
Սաուդյան ակումբից «քաղաքայիններին» փոխհատուցումը կկազմի 29 միլիոն եվրո, իսպանացու պայմանագիրը հաշվարկվելու է առաջիկա երեք մրցաշրջանների համար։
Հիշեցնենք, որ Լապորտը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է ավելի քան հինգ տարի՝ 2018 թվականի հունվարից։ Անցած մրցաշրջանում պաշտպանը 24 հանդիպում է անցկացրել։
Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 25 միլիոն եվրո։