Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է դարպասապահ Տիբո Կուրտուայի և կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի վնասվածքների մասին։
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքի պատճառով կարող են բաց թողնել ամբողջ մրցաշրջանը։
«Կուրտուայի և Միլիտաոյի վնասվածքները. Շատ դժվար է դա բացատրել։ Շատ բաներ պետք է հասկանանք ու գնահատենք, ինչով էլ հիմա անում ենք։ Տիբոն և Էդերը պարզապես անհաջող էին: Միլիտաոն շատ ուժեղ էր։ Նույնը կարող եմ ասել Կուրտուայի մասին»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Կուրտուային փոխարինելու համար Մադրիդի «Ռեալը» վարձակալել է Կեպա Արիսաբալագային «Չելսիից», սակայն թիմը նոր կենտրոնական պաշտպան չի գնի։