ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2022/23 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին

ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է 2022/23 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։

Լավագույն եռյակի մեջ են մտել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով անցած մրցաշրջանում խաղացել է ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և նրա թիմակից Կևին դե Բրույնեն:

Լավագույն եռյակը որոշվել է նախորդ մրցաշրջանում եվրագավաթների ցանկացած խաղացած ակումբների գլխավոր մարզիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների հավաքականների մարզիչների քվեարկությամբ։

Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 31-ին։