Տիբո Կուրտուան այսօր վիրահատության է ենթարկվել

Մրցաշրջանի մեկնարկից առաջ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​ծնկի լուրջ վնասվածք է ստացել՝ առաջի խաչաձև կապանների պատռվածքի տեսքով։ 31-ամյա բելգիացին այսօր վիրահատության է ենթարկվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Առաջիկա օրերին Կուրտուան ​​կսկսի վերականգնման գործընթացը։ Մադրիդյան ակումբը ժամկետներ չի նշում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիբո Կուրտուան ​​ռիսկի է դիմում բաց թողնել ամբողջ մրցաշրջանը։ Բելգիացու վնասվածքից հետո Մադրիդի «Ռեալը» ստիպված է եղել դուրս գալ տրանսֆերային շուկա՝ դարպասապահ փնտրելու համար։

Հիշեցնենք, որ Մադրիդյան ակումբը արագ լուծեց խնդիրը՝ վարձակալելով Կեպա Արիսաբալագային «Չելսիից»։