«Չելսին» ու «Յուվենտուսը» բանակցությունների նոր փուլ են անցկացնել

«Չելսիի» և «Յուվենտուսի» ներկայացուցիչները մտադիր են բանակցությունների նոր փուլ անցկացնել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նշվում է, որ բելգիացին ցանկություն է հայտնում տեղափոխվել «Յուվենտուս»։ Նա երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ երկարաձգելու հնարավորությամբ և 10 միլիոն եվրո աշխատավարձով մեկ մրցաշրջանում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արգելել է ֆուտբոլիստին մարզվել այլ ֆուտբոլիստների հետ՝ վախենալով նրա բացասական ազդեցությունից թիմի վրա։