Պաշտոնական․ Մարկո Արնաուտովիչը տեղափոխվեց «Ինտեր»

«Ինտերը» հայտարարել է «Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչին ձեռք բերելու մասին: Այս մասին հայտնում է «Ներաձուրիի» կայքը։

Միլանյան ակումբում ավստրիացին հանդես կգա վարձավճարով։ Պայմանագրում նշված էր 34-ամյա ֆուտբոլիստի պարտադիր գնման տարբերակը՝ որոշակի պայմաններով: Ավելի վաղ նշում էին, որ «Ինտերը» վարձակալության համար կվճարի 2 մլն եվրո, որից հետո գնման պարտավորություն (8 մլն եվրո)։ Ավստրիացին «Ինտերի» հետ երկու տարվա պայմանագիր կկնքի, որով տարեկան կվաստակի 3 մլն եվրո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արնաուտովիչն արդեն խաղացել է «Ինտերում»: Դա 2009-ից 2010 թվականներին էր։